Ագարակ-Լոռիբերդ ճանապարհին ավտովթարից զոհվածներից մեկը Զորի Բալայանի փեսան է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 13, 2012 13:49ankakh.am-ին հայտնի է դարձել, որ մայիսի 12-ին, երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում Լոռիի մարզի Ագարակ -Լոռիբերդ ճանապարհին ավտովթարից զոհվածներից մեկը՝ Դավիթ Գասպարյանը Զորի Բալայանի փեսան է:
Ավելի վաղ ankakh.am-ը հայտնել էր, որ մայիսի 12-ին, երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում Լոռիի մարզի Ագարակ-Լոռիբերդ ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:
Նախօրեին Լոռու մարզում Ալավերդի–Ստեփանավան ավտոճանապարհի 6–րդ կմ–ի հատվածում՝ Ագարակ գյուղի տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է հրապարակախոս Զորի Բալայանի փեսան՝ Դավիթ Գասպարյանը: Ժամը 19.40–ի սահմաններում «Հյունդայի» մակնիշի 63 NV 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ալավերդի–Ստեփանավան ավտոճանապարհի 6–րդ կմ–ի հատվածում՝ Ագարակ գյուղի տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել բետոնե արգելապատնեշին, որից հետո շրջվել է և բախվել հաստաբուն ծառին։
Լոռու փրկարար ջոկատի փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 5 հոգու, որից 3-ը՝ մահացած, իսկ 2-ը տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։
Մեքենայում եղած հինգ ուղեւորներից երեքը մահացել են, երկու վիրավորները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Հայտնի են զոհերի եւ վիրավորների անունները: Ըստ այդմ, Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել 42-ամյա Արա Ադամյանը (Երեւան) եւ 34-ամյա Միքայել Ադամյանը (Երեւան): Զոհվել են Դավիթ Գասպարյանը (Երեւան), Արթուր Ալավերդյանը (Երեւան) եւ Դավիթ Փիրումյանը (Տավուշի մարզի Աչաջուր գյուղ): Դեռևս պարզ չէ, թե ով է եղել մեքենայի ղեկին:
Բժիշկները երկու վիրավորների վիճակը գնահատում են ծանր:






Facebook
Tweet This
Email This Post
