Երեք զոհ, երկու վիրավոր. ավտովթար` Լոռիում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 12, 2012 23:34

Մայիսի 12-ին, ժամը 20:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեել Լոռու մարզի Ագարակ – Լոռիբերդ ավտոճանապարհին: Դեպքի վայրից NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ «Հյունդայի»  մակնիշի 93 NV 999 համարանիշով ավռոմեքենան նախնական վարկածով ճանապարհի թաց լինելու պատճառով կորցրել է կառավարումը, թռել 3 մետր բարձրությամբ ծառի վրայով եւ գլկխիվայր շրջվել:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները` Մարտին Բալայանի գլխավորությամբ, ինչպես նաե Լոռիի մարզային վարչության փրկարարները` Արմեն Առաքելյանի գլխավորությամբ:

Մեքենայում եղած հինգ ուղեւորներից երեքը մահացել են, երկու վիրավորները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Ականատեսները NEWS.am-ի թղթակցին պատմել են, որ զոհվածներն ու տուժածները բժիշկներն են: Նրանք մայիսի 12-ին ներկա են եղել Ալավերդու բժշկական կենտրոնում հուշարձանի բացման արարողությանը:

NEWS.am-ի թղթակիցը փորձում է պարզել զոհվածների եւ տուժածների ինքնությունը:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply