Հայաստանի պատանեկան հավաքականը ոչ-ոքի խաղաց առաջատարի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 15, 2009 14:48

Լեհաստանում կայացած ֆուտբոլի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղըՀայաստանի ներկայացուցիչներն անսպասելիորեն 1:1 հաշվով ավարտեցին առաջատարի` Շոտլանդիայի հավաքականի հետ:

Մինչ այդ մերոնք պարտվել էին Իսրայելի (1:6) և Լեհաստանի (1:4) հավաքականներին:

Վաստակած 1 միավորով մեր ֆուտբոլիստները խմբում զբաղեցրին վերջին տեղը: 1-ին և 2-րդ տեղը գրաված Շոտլանդիայի (7 միավոր) և Լեհաստանի (6) հավաքականները պայքարը շարունակելու իրավունք ստացան: Խմբում 3-րդ տեղը զբաղեցրեց Իսրայելի հավաքականը` 3 միավոր:

Դիտվել է 758 անգամ:
Print Friendly

Leave a Reply