Սերժ Սարգսյանը հրաժեշտ է տվել Իրանի դեսպանին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | May 12, 2012 17:34
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 12-ին, հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիայի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում պաշտոնավարման տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացրած աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
