Ոստիկանապետի դուստրը 4-ամյա երեխային վրաերթի ենթարկելուց հետո մեկնել է արտասահմա՞ն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | մայիսի 12, 2012 14:26

Ապրիլի 22-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի էր ունեցել ավտովթար. Սիմոնյանների ընտանիքի 4 տարեկան տղային անձնական օգտագործման Ռենջ Ռովեր ավոտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Ոստիկանության Արարատի տարածքային վարչության պետ Արսեն Աբրահամյանի դուստրը: 4 տարեկան տղան ծնողների 5 տարի սպասված առաջնեկ և մինուճար երեխան էր, ով մահացել էր ավտովթարից:

lragir.am-ը գրում է, որ ոստիկանությունն այդպես էլ որեւէ ընթացք փաստացի չի տվել այս գործին, ավելին, Արսեն Աբրահամյանի դուստրը ներկայում գտնվում է արտասահմանում` բուժման նպատակով:

Նշենք, որ Արսեն Աբրահամյանը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ազգականն է: Ժամանակին նա եղել է Նոր նորքի ոստիկանապետը եւ այդ պաշտոնից հրաժարական էր տվել սկանդալային մի պատմությունից հետո:

Դիտվել է 1119 անգամ:

Leave a Reply