Հայտնի է մանդատից հրաժարված ԲՀԿ-ականների կազմը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 12, 2012 14:02
ԲՀԿ-ում ԱԺ պատգամավորի մանդատ չեն ստանա ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԲՀԿ ընտրացուցակի 14-րդ համարը զբաղեցնող Արամ Սաֆարյանը, Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:
Հարցին, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ Գագիկ Ծառուկյանը նրանց հրաժարականի դիմում գրել է տվել այն բանի համար, որ նրանք իրենց ընտրատեղամասերում 10 հազար ձայնից քիչ են հավաքել կուսակցության համար, Գալստյանը պատասխանել է, որ դա իրականությանը չի համապատասխանում:
Այդ դեպքում, ո՞րն է նման քալի պատճառը, հարցին էլ արձագանքել է, որ կուսակցությունն է նման որոշում կայացրել: Խաչիկ Գալստյանը նաեւ նշել է, որ նրանք կմնան հավատարիմ կուսակցականներ:






Facebook
Tweet This
Email This Post
