Քուշկյանն ինքնաբացարկ է հայտնել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 12, 2012 13:57

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 8-րդ տեղում է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը հաստատել է նաև նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էր այն լուրը, որ այս օրերին բավականին լարված մթնոլորտ է տիրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերնախավում: «Կուսակցության նորելուկները դեմ են ԲՀԿ-ի` կոալիցիայի մաս կազմելուն, իսկ հնաբնակները կողմ են արտահայտվել` մտահոգություն հայտնելով իրենց ունեցած պորտֆելները կորցնելու ուղղությամբ: Այս հայտարարությունը հունից հանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, արդյունքում` նա 8 մարդու արդեն հանձնարարել է ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հրաժարվել մանդատից: Մասնավորապես` երեկ շրջանառվում էին նախարարներ Հարություն Քուշկյանի և Վարդան Վարդանյանի, ինչպես նաև Ռուբեն Գևորգյանի` Ծաղիկ Ռուբոյի անունները»,-գրել էր «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Այս պահին, ըստ լուրերի, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը, ով ցուցակի 15-րդ տեղում է: Խ. Գալստյանին ուղղված մեր հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան են մնում:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply