Ավտովթար Պռոշյան փողոցում` մահացու ելքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 12, 2012 13:12

Մայիսի 11-ին` ժամը 09.00-ին, Պռոշյան փողոցի թիվ 7 տան մոտ, իրար են բախվել «Կոռվետ» եւ «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21214»-ի ուղեւորը` 57-ամյա Ռաֆիկ Մուրադյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը եւ մյուս ուղեւորը, ինչպես եւ «Կոռվետ»-ի վարորդն ու ուղեւորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Դիտվել է 1391 անգամ:
Print Friendly

Leave a Reply