«Կոալիցիա կկազմվի այն ուժերի հետ, որոնք նախագահական ընտրություններում կսատարեն մեր նախագահին». Կարինե Աճեմյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 12, 2012 13:08

Կոալիցիա կկազմվի այն ուժերի հետ, որոնք նախագահական ընտրություններում կսատարեն մեր նախագահին: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանը:

Ներկայացնելով կոալիցիա կազմելու նպատակները` Աճեմյանը նկատել է. «Որևէ կոալիցիա ինքնանպատակ չի ձևավորվում. այն ձևավորվում է ծրագրերի և գաղափարների շուրջ: Ամենակարևորն այն է, որ գնում ենք նախագահական ընտրությունների, իսկ մենք կաշկանդված չենք` մեծամասնություն ենք»:

Խոսելով բազմաթիվ շահարկումների առարկա դարձած ՀՀԿ- ԲՀԿ հնարավոր կոալիցիայի մասին` ՀՀԿ ներկայացուցիչը նշել է, թե քիչ ժամանակ է մնացել, «շուտով ամեն բան պարզ կլինի»:

Ինչ վերաբերում է երկրի վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածուների մասին խոսակցություններին, ապա Կ. Աճեմյանի խոսքերով, ինքը գուշակություններով չի զբաղվում, «կլինի նա, ում քննարկումների արդյունքում կորոշի կուսակցությունը»:

Անդրադառնալով ԱԺ-ում գործարարների ներգրավվածությանը` Կարինե Աճեմյանը նշել է, որ պետք է ոչ թե մեծամասնական ընտրակարգը փոխել, այլ մարդկանց: Նա շեշտել է, որ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի գործարարներն ԱԺ-ում զբաղվեն օրենսդիր գործունեությամբ եւ չխախտեն օրենքի պահանջները:

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply