Պանամայի նախագահն ու փոխնախագահը հարաբերություններ են պարզում դատարանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 12, 2012 11:44

Պանամայի նախագահ Ռիկարդո Մարտինելին փոխնախագահին դատի է տվել` 30 մլն դոլար պահանջելով բարոյական վնասի դիմաց:

Փոխնախագահ Խուան Կառլոս Վարելան նախագահին կաշառակերության մեջ է մեղադրել:

Ավելի վաղ քաղաքական գործիչներն իրար հետ բարեկամական հարաբերությունների մեջ էին:  Նրանց 2-ի վարած կուսակցություններն էլ կառավարող էին, իսկ երբ Վարելային հանեցին ԱԳ նախարարի պաշտոնից, նա իր կուսակցության հետ ընդդիմադիր դարձավ ու վերջերս էլ նախագահին կաշառակերության մեջ մեղադրեց, ինչին ի պատասխան Մարտինելին դատական հայցով ու նախկին  նախարարին պաշտոնից հեռանալու խնդրանքով պատասխանեց, քանի որ նա “միևնույն է, ոչինչ չի անում”:

 

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply