Բյուրականի աստղադիտարանում անցկացվել է դպրոցականների համապետական աստղագիտական օլիմպիադան

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 12, 2012 11:29

Դպրոցականների աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ` հանրապետական, փուլն անցկացվել է մայիսի 11-ին Հայաստանի ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում: Օլիմպիադային մասնակցել է 25 աշակերտ Երեւանից, Կոտայքի եւ Շիրակի մարզերից, այդ թվում` 2010 եւ 2011 թթ. միջազգային աստղագիտական օլիմպիադաների մրցանակակիրներ Լեւոն Ստեփանյանը, Վիրաբ Գեւորգյանը, Արամ Մկրտչյանը, Վահան Ասլանյանը, Կարեն Համբարձումյանը եւ Վարդգես Մամբրեյանը: Ժյուրիի նախագահն էր աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու Աշոտ Հակոբյանը:

Օլիմպիադային առաջադրված էր 5 խնդիր երկնային մեխանիկայից,  աստղաչափությունից եւ ճառագայթման տեսությունից: Լավագույն արդյունքներ ցույց են տվել Երեւանի ֆիզ.-մաթ. դպրոցի (ՖՄԴ), «Քվանտ» վարժարանի, Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հենակետային վարժարանի եւ Անանիա Շիրակացիի անվ. ճեմարանի սաները:

Առաջին կարգի դիպլոմի արժանացան Վիրաբ Գեւորգյանը («Քվանտ») եւ Արամ Մկրտչյանը (ՖՄԴ), II կարգի` Լեւոն Ստեփանյանը («Քվանտ») եւ Վարդգես Մամբրեյանը (ՖՄԴ), III կարգի` Արսեն Վասիլյանը (ՀՊՃՀ), Գեւորգ Մարտիրոսյանը (ՖՄԴ), Վարդան Ավետիսյանը (ՖՄԴ) եւ Հովսեփ Հարությունյանը («Քվանտ»), իսկ գովասանագրերի` Վահան Ասլանյանը (ՖՄԴ), Հրաչյա Քոչարյանը («Քվանտ»), Սիրանուշ Բաբախանովան (ՖՄԴ), Դավիթ Խեչոյանը («Քվանտ»), Կարեն Համբարձումյանը (ՖՄԴ), Էդուարդ Գրիգորյանը («Քվանտ»), Հրաչյա Դավթյանը (ՀՊՃՀ) եւ Էլեն Խաչատրյանը (Շիրակացի ճ.):

Օլիմպիադան միաժամանակ ընտրական փուլ էր աստղագիտության միջազգային օլիմպիադայի համար, որն այս տարի կկայանա հոկտեմբերի 16-24-ին Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում:

Հիշեցնենք, որ հայ պատանիները գերազանց ավանդույթներ ունեն միջազգային օլիմպիադաներում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 7 ոսկե, 4 արծաթե եւ 13 բրոնզե մեդալ եւ թիմային հաշվարկով հանդիսանալով լավագույն հավաքականներից մեկը օլիմպիադաների 16-ամյա պատմության ընթացքում:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply