Իտալիայում մի տղամարդ պատահաբար գյուղապետ է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 12, 2012 11:27

Իտալացի Ֆաբիո Բորզատին իր համար էլ անակնկալ դարձել է Չիմապայսի գյուղապետը: Vanity Fair-ը գրում է, որ Բորզատին չէր պատրաստավում կոմունայի ղեկավար դառնալ, նա իր ծրագիրը չուներ, իսկ թեկնածուների ցուցակում անունը գրանցել էր ընկերոջ` հիմա արդեն նախկին  գյուղապետ Ջինո Բերտոլոյի հորդորով:

50-ամյա Բորզատին պատմել է, որ իր ընկերը, ընտրություններից առաջ խնդրել է   հանդես գալ  այդ պաշտոնի այլընտրանքային հավակնորդի դերում: Բորզատին ընդառաջել է ընկերոջ խնդրանքին, քանի որ համոզված էր, որ  ընկերը միևնույն է, հաղթելու է:

Սակայն, ի զարմանս այլընտրանային թեկնածուի, հենց ինքն էլ դարձել է քվեարկության հաղթողը: Նրա թեկնածությունը պաշտպանել է  Չիմոփայսի 160 բնակիչ, մինչդեռ ընկերոջ թեկնածությունը, որը մի քանի տարի անընդմեջ այդ պաշտոնում է եղել, հավաքել է ընդամենը 117 ձայն:

Բորզատին ասել է, որ զարմացած է քվեարկության արդյունքներից, սակայն հրաժարվել չի պատրաստվում: Իսկ նրա ընկերն ասել է, որ արդյունքներն իրեն չեն զայրացրել, սակայն դա  հումորի թեմա չէ:

Չիմոփայսում ապրում է ընդամենը 507 մարդ:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply