«Դասական Եվրատեսիլ 2012»-ում Հայաստանի մասնակիցը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 12, 2012 10:48

Հայաստանը «Դասական Եվրատեսիլ 2012»-ում ներկայացնող քանոնահար Նարեկ Կազազյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Նա կատարել է Խաչատուր Ավետիսյանի N2 կոնցերտը քանոնի և նվագախմբի համար: Մրցույթը կայացել է նախօրեին Վիեննայում:

Հիշեցնենք, որ մրցույթի առաջին և երկրորդ կիսաեզրափակիչները կայացել են մայիսի 5-ին և 6-ին: Մրցույթին մասնակցել է 14 երկիր` Ավստրիա, Բելառուս, Բոսնիա Հերցեգովինա, Խորվաթիա, Չեխիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Նիդեռլանդներ, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուրկաինա: Եզրափակիչ էին անցել 7-ը՝ Հայաստան, Բելառուս, Ավստրիա, Չեխիա, Գերմանիա, Նորվեգիա և Լեհաստան:

Առաջին տեղը զբաղեցրել է Նորվեգիայի ներկայացուցիչը, իսկ երկրորդը` Ավստրիան ներկայացնող ջութակահար Էմանուել Ճգնավորյանը: Հաղթողին որոշել է պրոֆեսիոնալ ժյուրին:

Դասական երաժշտության «Eurovision Young Musicians» առաջին անգամ անցկացվել է 1982 թվականի Մեծ Բրիտանիայում: Մրցույթն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Կարող են մասնակցել 15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտներ: Հայաստանն այս մրցույթին մասնակցում էր առաջին անգամ:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply