Հիլարի Քլինթոնը ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 12, 2012 10:34

Forbes –ը հրապարակել է աշխարհի  ամենահեղինակավոր մայրիկների վարկանշային ցանկը, որտեղ առաջին հոիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նախկինում` նախագահի կին, ներկայումս` արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը դաստիարակել է դստերը` Չելսիին, որը  մեկ տարի առաջ ամուսնացավ: Հարսանիքից առաջ Հիլարին դստեր հետ էլեկտրոնային նամակագրության մեջ էր: Նա նշել է, որ հարսանիքին պատրաստվելը նույնքան պատասխանատու, լուրջ ու լարված զբաղմունք է, որքան երկրի դիվանագիտության կառավարումը:

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply