Բակո Սահակյանն ընդունել է Սփյուռքից և Հայաստանից Արցախ ժամանած երիտասարդներին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | May 12, 2012 10:00
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Սփյուռքից եւ Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների:
Բակո Սահակյանը կարեւորել է երիտասարդների դերակատարությունը Հայրենիք-Սփյուռք միասնության ամրապնդման ու հայ ազգային ինքության պահպանման գործում, ինչպես նաեւ նրանց հաճախակի այցելություններն Արցախ: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունն այս ուղղությամբ՝ անգնահատելի համարելով կազմակերպության կողմից այս ոլորտում կուտակված փորձը:
Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է նաեւերիտասարդների տարաբնույթ հարցերին:






Facebook
Tweet This
Email This Post
