Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն խորհրդարան է գնալու Անահիտ Բախշյա՞նը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 12, 2012 9:51

«Երկիր» թերթի տեղեկություններով, «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը մի շարք փոփոխությունների է ենթարկվելու:

«Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվելու է մանդատից: Նրա փոխարեն խորհրդարան կգնա կուսակցության համամասնական ցուցակի 14-րդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բաշխյանը:

Արդեն այսօր լուրեր էին շրջանառվում, թե ցուցակի երրորդ համարը` Զարուհի Փոստանջյանը, ևս վայր է դնելու մանդատը: Լուրն, ի դեպ, մեր հետ զրույցում Փոստանջյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` եթե Փոստանջյանը հրաժարվի մանդատից, ապա նրա փոխարեն խորհրդարան կգնա Ստեփան Սաֆարյանը: Այսպիսով` խորհրդարանում կլինեն Խաչատուր Քոքոբելյանը, Ստեփան Սաֆարյանը, Ալիկ Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը եւ Անահիտ Բախշյանը»,- գրում է թերթը:

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply