18 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաշտության համաձայնագիր կնքվեց
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 12, 2012 9:28
Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաշտության համաձայնագրի ստորագրման 18 տարին: Համաձայնագիրն ընդունվել է եռակողմ ձեւաչափով. 1994 թվականի մայիսի 12-ին ԼՂՀ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Ռուսաստանի միջնորդությամբ անժամկետ հաշտություն են կնքել: Հրադադարի անժամկետ բնույթը հաստատվում է այդ պաշտոնատար անձանց կողմից 1994 թվականի հուլիսի 27-ին ընդունված եռակողմ հայտարարություններով:
Ըստ փաստաթղթի` կողմերը պարտավորվում են պահպանել հրադադարը` ընդհուպ զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնությունը, որը նախատեսում էր ռազմական գործողությունների ամբողջովին դադարեցում:
Սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել ձեռք բերված համաձայնությունները: Այսպես, ընթացիկ տարվա սկզբից ադրբեջանական կողմը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 4600 անգամ, որի հետևանքով հայկական կողմն արձանագրել է 5 զոհ և 7 վիրավոր:
Տարեցտարի ադրբեջանական կողմն ավելացնում է խախտումների թիվը: Եթե 2006 թվականին ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել էր շուրջ 600 անգամ, ապա 2007 թվականին` 1400, 2008-ին` 3500, 2009-ին` 4600, 2010-ին` 12600 անգամ:
Ընդ որում, ադրբեջանական կողմը, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահող երկրների բազմաթիվ կոչերին, հրաժարվում է դիպուկահարներին հեռացնել շփման գծից:






Facebook
Tweet This
Email This Post
