Որբանոցում երեխա չի մնացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 12, 2012 9:18

Պերմի մարզի Նիտվենսկի շրջանում մանկատունը դադարեցրել է գոյությունը. ավելի քան 100 երեխաները որդեգրվել  են:

Ողջ Նիտվենսկի շրջանն ապրում է առանց մանկատան: Սա բացառիկ դեպք է, երբ  մանկատունը փակվում է ոչ թե ֆինանսավորման բացակայության պատճառով, այլ այն ուրախալի հանգամանքով, որ այնտեղ պարզապես երեխա չի մնացել. Բոլորին որդեգրել են:

75  ընտանիք ստանձնել է նախկինում մանկատանը գտնվող երեխաների դաստիարակությունը:

Խնամակալության ու հոգաբարձության բաժնի պետն ասում է, որ իրենք  երեխաներ որդեգրել ցանկացող “ծնողների”  տվյալների բազա ունեն, որոնց հետ մշտապես աշխատում են: Շրջանում նույնիսկ որդեգրող ծնողների համար դպրոց է բացվել.բոլոր ընտանիքները ուսումնասիրվում են, ստուգվում, նրանց հետ աշխատում են հոգեբանները, քանի որ յուրաքանչյուր ընտանիք պետք է բարոյապես պատրաստ լինի նոր երեխայի հայտնվելուն: “Արհեստավարժ” ծնողները միանգամից մի քանի երեխա են որդեգրում:

“Դա այնքան լավ է, երբ մարդիկ միավորվել են ու որբերի հարցը լուծվել է: Մեզ այլևս մանկատուն հարկավոր չէ, քանի որ երեխա չի մնացել”,խոստովանում է բազմազավակ մի մայրիկ:

Սոցիալական ծառայությունում համոզված են, որ  շրջանին այլևս մանկատներ հարկավոր չեն:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply