ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԱՎԹԵԼ Է ՎՐԱՑԱԿԱՆ ՎԱՆՔԸ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 12, 2012 7:49

Ադրբեջանը սահմանապահ անցակետ է բացել վիճելի տարածքում Դավիթ Գարեջի վանական համալիրի շրջանում Թբիլիսիից 60 կիլոմետր հեռավորության վրա, փոխանցում է «ВЗГЛЯД» թերթը: Դա տեղի է ունեցել սահմանազատման հարցերով ադրբեջանա-վրացական հանձնաժողովի աշխատանքի ավարտից առաջ: Քահանաների խոսքով, ադրբեջանցի սահմանապահներն արգելում են վրացի զբոսաշրջիկների մուտքը վանական համալիր:

Այդ վանքը գտնվում է տարածքում, որն իրենց են համարում և Վրաստանը, և Ադրբեջանը, իսկ միջպետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովը հետաձգել է համալիրի հարցի քննարկումը:

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply