Ֆաշիզմի դեմ հաղթանակի 67-րդ տարեդարձին նվիրված արարողություններ Բուխարեստում

Պաշտոնական, Օրվա լուր | | May 11, 2012 16:32

Մայիսի 11-ին Բուխարեստի Սովետական զինվորների գերեզմանոցում տեղի ունեցավ Ֆաշիզմի դեմ հաղթանակի 67-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն: Ինչպես ամեն տարի, 1944-1945թթ. ընթացքում Ռումինիայում զոհված խորհրդային փառապանծ զինվորների հուշարձանին ծաղկեպսակ դրվեց նաեւ Հայաստանի դեսպանության կողմից` ի շարս Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի դեսպանությունների:

Մայիսի 9-ին ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը մասնակցել էր նաեւ Ռումինական պետության անկախության, Երկրորդ համաշխարհային պատերազմում միացյալ ազգերի կոալիցիայի հաղթանակի եւ Եվրոպական միության օրերին նվիրված հանդիսավոր արարողությանը` Բուխարեստի Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշահամալիրում:

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply