ՀՀ կառավարության եւ ՉԺՀ կառավարության միջեւ պաշտոնական նամակների փոխանակման արարողություն
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | May 11, 2012 16:07
Մայիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ ԱԳ փոխնախարար Ս.Մանասարյանի և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանչունի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ կառավարության եւ ՉԺՀ կառավարության միջեւ պաշտոնական նամակների ստորագրման և փոխանակման արարողությունը:
Սույն նամակներով պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Չինաստանը Հայաստանի 25 բարձրաստիճան պետական ծառայողների համար Չինաստանում կկազմակերպվի «Տնտեսական զոնաների կառավարում» խորագրով հատուկ սեմինար, որի համար Չինաստանի կողմից Հայաստանին հատկացվող անհատույց օգնությունից կտրամադրվի մեկ միլիոն չորս հարյուր հիսուն հազար չինական յուան:






Facebook
Tweet This
Email This Post
