Սպանված Ռաֆիկ Հարիրիի որդին կարող է դառնալ Լիբանանի վարչապետը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 12, 2009 17:56

saad-haririԼիբանանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում նշանակվելու համար շրջանառվում է ընտրություններում հաղթանակած «Մարտի 14-ի շարժման» առաջնորդ Սաադ Հարիրիի անունը:

Լիբանանի ԶԼՄերը հայտնել են, որ եկել է սպանված նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդու` Սաադ Հարիրիի վարչապետության ժամանակաշրջանը, ով վերջին ընտրություններում հաջողությամբ գլխավորել է «Մարտի 14 շարժում» դաշինքը:

Լիբանանյան մամուլի համաձայն, Սաադ Հարիրին համաձայն է վարչապետի պաշտոնը զբաղեցնել, թեև հայտարարել է, որ այդ մասին որոշում կընդունի վերջին պահին:

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply