«Ես եմ ապագայի գիտնականը»
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 11, 2012 15:10Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Ուսանողական գիտական ընկերությունը սույն թվականի մայիսի 11-13-ը Ծաղկաձորում կազմակերպում է գիտական սեմինար-դպրոց: Միջոցառման համար ընտրված է «Ազատ ժամատախտակ» /քեմփ/ ձևաչափը:
Միջոցառմանը մասնակցում են ՀՊՃՀ և այլ բուհերի ուսանողներ, ինչպես նաև` երիտասարդ գիտնականներ: Հյուրերի թվում են ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը և պաշտոնատար այլ անձինք:
Սեմինարի ընթացքում կներկայացվեն մի շարք գիտաճանաչողական զեկույցներ, կքննարկվեն ՀՀ-ում գիտության զարգացման, ֆինանսավորման ավելացման և մի շարք այլ հիմնախնդիրներ: Միջոցառման ավարտին կնախանշվեն ՀՊՃՀ ՈՒԳԸ-ի հետագա աշխատանքների պլան-ժամանակացույցը:






Facebook
Tweet This
Email This Post
