Երկու վրաերթ`վարորդներից մեկը փախել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 11, 2012 13:31

Մայիսի 10-ին, ժամը 12.30-ին, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա մի տղամարդու, որը բուժօգնություն է ստացել դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադայի կողմից:
Կատարվում է քննություն:

Մայիսի 10-ին, ժամը 21.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան-Բալահովիտ ճանապարհի 4-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 64-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply