Տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի 8-րդ մրցանակաբաշխությունը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 11, 2012 15:02

Մայիսի 14-ին, ժամը 15:00-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Երևան, Տերյան 105, ՀՊՃՀ, 2-րդ մասնաշենք, Մեծ դահլիճ) տեղի կունենա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա ավանդական հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ:

Հանդիպման նպատակն է հավակնորդներին ներկայացնել մրցանակաբաշխության անցկացման կարգի ու մրցանակաբաշխությանը մասնակցելու վերաբերյալ մանրամասները:

Այս տարի ՀՊՃՀ-ում կազմակերպված հանդիպմանը ներկա կլինեն մրցանակաբաշխությանը մասնակցող բուհերի՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաեւ ՀՊՃՀ-ի Երեւանի ավագ դպրոցի, ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսանողներն ու աշակերտները:

Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է:

Նախագահական ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի կողմից:

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply