Երեկվա հինգ ավտոպատահարի հետևանքով ութ մարդ վիրավորվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 11, 2012 13:28

Մայիսի 10-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 10-ին, ժամը 22.30-ին, «Գրանդ-Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ձորափի փողոցում բախվել է ճամփեզրի պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնություն է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 10-ին, ժամը 20.30-ին, Հրազդանի կիրճում իրար են բախվել «ԲՄՎ», «Ռենջ Ռովեր», «Տոյոտա», «ՎԱԶ-2106», «Լեքսուս» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 10-ին, ժամը 17.00-ին, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 10-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 10-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Սուբառու»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 200-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply