Ձերբակալվել են խարդախն ու խուլիգանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 11, 2012 13:07
Մայիսի 10-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի  ծառայողները  բերման են ենթարկել 28-ամյա Սպարտակ Նարոյանին, որը 2008 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Ս. Նարոյանը ներկայացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական  հիմնարկ:
***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 15.00-ին Խանջյան փողոցի թիվ 33 շենքի մոտից Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Արթուր Պողոսյանը, որը ս/թ մարտի 1-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply