Աբդուլլահ Գյուլը տիկնոջ պատրաստած ուտեստներով փորձել է հատուկ ջերմություն հաղորդել ՀՀ նախագահի ընդունելությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 15, 2009 13:02

d5a3d5b5d5b8d682d5ac-d5bdd5a1d680d5a3d5bdd5b5d5a1d5b6Բուրսայի «Ալմիրա» հյուրանոցում երեկ երեկոյան կայացած` հայթուրքական ընդլայնված կազմով հանդիպումը կողմերը դրական են գնահատել:

Երեկ Բուրսայի օդանավակայանում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Բուրսայի նահանգապետը, պաշտոնատար այլ անձինք:

Երևանի ժամանակով ժամը 20:00-ին սկսվել է հայ-թուրքական ընդլայլված կազմով հանդիպումը, որի ընթացքում թուրքական կողմը տեղեկացրել է, որ Արձանագրությունների վավերացման գործընթացն սկսված է. արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կատարել է առաջին անհրաժեշտ ընթացակարգային քայլը, եւ հոկտեմբերի 21-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ձեռնամուխ կլինի գործընթացին:

Ընդլայնված կազմով հանդիպմանը ՀՀ նախագահի հետ հայկական կողմից մասնակցել են նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանն ու Շավարշ Քոչարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը հեշտ չէ, եւ դեռեւս շատ հարցեր կան լուծելու: Ողջունվել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` անցած տարի սեպտեմբերին Երեւան, եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօր Բուրսա կատարած այցերը: Նշվել է, որ երկու երկրների առաջնորդներն իրենց քայլերով լավ օրինակ են ցույց տալիս նաեւ երկու երկրների ժողովուրդների համար:

Կողմերը վերլուծել են անցյալ տարվա հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումները. նշվել է, որ այդ ընթացում մեծ առաջխաղացում է արձանագրվել, եւ արդյունքում կան արդեն ստորագրված երկկողմ փաստաթղթեր, որոնց հիման վրա պետք է շարունակել հետագա գործողությունները:

Նկատել են, որ տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն երկու երկրների ժողովուրդների, այլ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են, ինչը վկայում է կատարված քայլերի կարեւորության մասին:

Բուրսայում Թուրքիայի նախագահի անունից ՀՀ նախագահի պատվին տրվել է ճաշ: Երկու երկրների նախագահներն առանձնազրույց են ունեցել:

Ֆուտբոլային խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հայտարարել է, որ այս հանդիպումը կարեւոր եղավ՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Նախարարը մեջբերել է ՀայաստանԹուրքիա խաղը դիտելու համար Բուրսա ժամանած ՈՒԵՖԱի նախագահ Միշել Պլատինիի խոսքը` ասելով, որ «ֆուտբոլի հանդիպումները մեծ մարզական իրադարձություն են, բայց փորձը ցույց տվեց, որ ֆուտբոլը կարող է լինել իրադարձություն ոչ միայն սպորտի իմաստով, այլեւ կարեւոր հնչեղություն ստանալ, ինչպես դա եղավ մեկ տարի առաջ, երբ կայացավ ՀայաստանԹուրքիա խաղը Երեւանում, որը, փաստորեն, սկիզբ հանդիսացավ ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում»:

Նալբանդյանի գնահատմամբ` այսօրվա խաղը լավ առիթ էր՝ երկու երկրների նախագահներին հանդիպելու եւ հետադարձ հայացքով նայելու, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ կատարվեց երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման իմաստով, եւ նաեւ ինչ պետք է անել հատկապես 4 օր առաջ ստորագրված արձանագրություններից հետո, որպեսզի դրանք շուտափույթ կյանքի կոչվեն՝ «առաջին հերթին վավերացվեն, եւ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու երկրների միջեւ»:

«Սա կբացի այն միակ դուռը, որը երկար տարիներ մեր երկու երկրներին, ժողովուրդներին բաժանել էր, եւ հնարավորություն կտա հիմքեր դնել հարաբերությունների զարգացման համար: Այս մասին էին զրույցները, որ կայացան այսօր երկու նախագահների միջեւ` սկզբից ընդլայնված ձեւաչափով, ապա դեմ առ դեմ հանդիպումներում»,-նշել է ԱԳ նախարարը:

ՀՀ նախագահի պատվին տրված ընթրիքին Անկարայից բերել են Աբդուլլահ Գյուլի տիկնոջ պատրաստած ուտեստները. այս ժեստով Գյուլը ցանկացել է հատուկ ջերմություն հաղորդել ՀՀ նախագահի ընդունելությանը:

phl_0001-copy

Picture 1 of 15

Դիտվել է 2877 անգամ:
Print Friendly

Leave a Reply