Հ ոստիկանությունը հայտարարում է, որ Արթուր Աշոտի Ղազարյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 11, 2012 12:42
Հայտնվում է, որ 10.05.2012 թ. համացանցում  տեղեկություններ  են տարածվել, որ «facebook» սոցիալական  կայքի օգտատեր Արթուր Աշոտի Ղազարյանի  նկատմամբ  ոստիկանությունում քրեական գործ է  հարուցվել վերջինիս կողմից իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված  հրապարակային կոչեր անելու համար:
ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արթուր Աշոտի Ղազարյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել և նման դեպքով հետաքննություն չի իրականացվում:
Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply