Ջրվեժում և Զովունիում բռնված օձերը տեղափեխվել են կենդանաբանական այգի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 11, 2012 12:43

Մայիսի 10-ին, ժամը 19.25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մելքումյան փողոցում բնակիչներն օձ են նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Մինչ օպերատիվ խմբի դեպքի վայր հասնելը` բնակիչները սահնօձին բռնել էին: Մասնագետը շրջակա տարածքն ուսումնասիրել է և այլ օձ չի հայտնաբերել:  Բռնված օձը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի:

Նույն օրը, ժամը 20.02-ին «Փոքր Մհեր» կրթահամալիրից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի շրջակայքում բռնել են գյուրզա ցեղատեսակի օձ:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբն ու հատուկ մասնագետը:

Շրջակա տարածքն ուսումնասիրելու ընթացքում  այլ օձ չի հայտնաբերվել, իսկ գյուրզան տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի:

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply