«Ժառանգություն»-ը ԱԺ քննարկման է մտցնում ԼՂՀ-ն ճանաչելու օրենքի նախագիծ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 15, 2009 11:53

«Ժառանգության»  7 պատգամավորները (Ստյոպա Սաֆարյան, Լարիսա Ալավերդյան, Անահիտ Բախշյան, Վարդան Խաչատրյան, Արմեն Մարտիրոսյան, Զարուհի Փոստանջյան, Րաֆֆի Հովհաննիսյանայսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին են հանձնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի համաձայն` ՀՀ-ն ճանաչում է ԼՂՀ-ն: Այն ընդունվելու դեպքում օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 10 օր հետո: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հույս է հայտնել, որ օրինագիծը կընդունվի «հաշվի առնելով ԼՂՀի շուրջ այժմ տեղի ունեցող և ապագայում սպասվող զարգացումները»:

Օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահի կողմից օրինագիծը շրջանառության մեջ պետք է դրվի առաջիկա 2 օրերին:

Րաֆֆի Հովհաննսիյանը ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրինագիծ էր ներկայացրել ԱԺ քննարկման 2007-ի օգոստոսի 28-ին: Սակայն 2008-ի ապրիլին օրենքի նախագիծը հանվեց ԱԺ օրակարգից:

Ժառանգության պատգամավորները նշում են, որ ՀՀ օրենքով ԼՂՀն ճանաչելը չի հակասում միջազգային կառույցների` ՄԱԿ, ԵԽ եւ ԵԱՀԿ առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին: «Սույն ակտով Հայաստանը խնդրի կարգավորումը չի տեղափոխում միջազգային ատյաններ, չի նպաստում Ադրբեջանի նմանատիպ ձգտումներին, չի վտանգում տարածաշրջանում հաստատված փխրուն խախաղությունն ու առկա ստատուսքվոն, չի վկայում խնդրի` բանակցային ճանապարհով լուծելու Հայաստանի ստանձնած պարտավորությունից հրաժարվելու մասին»,- նշվում է Ժառանգության տարածած հայտարարության մեջ:

«Ժառանգության» հայտարարության տեքստն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Դիտվել է 1550 անգամ:
Print Friendly

Leave a Reply