4 մարդ թունավորումով հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 11, 2012 11:58

Մայիսի 10-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ժամը 13.00-ի սահմաններում բնահյութից (էսենցիա) թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի 51-րդ շենքի թիվ 33 բնակարանի բնակչուհի` 1936 թ. ծնված Շուշիկ Էլոյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Նույն օրը, ժամը 13.44-ին դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Մեծարենցի 33 տան բնակիչ` 1985 թ. ծնված Գուրգեն Հարությունյանը:

Համապատասխան բուժօգնություն ստանալով՝ վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից:

Նույն օրը, ժամը 15.24-ին դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Շահսուվարյան 4 շենքի թիվ 1 բնակարանի բնակիչ` 1990 թ. ծնված Սուրեն Գրիգորյանը:

Ըստ բժշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Նույն օրը, ժամը 20.12-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Սայաթ-Նովայի 35 շենքի 21-րդ բնակարանի բնակչուհի` 1992 թ. ծնված Անի Մոսոյանը:

Բժշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply