Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան կրկին բարեկամներ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 11, 2012 11:44

Սաուդյան Արաբիան Եգիպտոսին է փոխանցել  1 մլրդ դոլար: Դա առաջին տրանշն է 2,7 մլրդ օգնության փաթեթից, որ  մեկ տարի առաջ Էր-Ռիադը խոստացել էր Կահիրեին: Սա 2 պետությունների հարաբերությունների բարելավման վկայություններից է: Մայիսի 5-ին Սաուդյան Արաբիան Կահիրե վերադարձրեց իր դեսպանին, որը հետ էր կանչվել մեկ շաբաթ առաջ. պատճառը  Սաուդյան Արաբիայում եգիպտացի փաստաբանի ձերբակալության առիթով Կահիրեում կայացած մեց ցույցերն էին:

Հիմա  հնարավոր է, որ Եգիպտոսը ԱՄՀ-ից 3 մլրդ դոլար վարկ ստանա: ԱՄՀ-ն մի շարք պայմաններ է դրել. Եգիպտոսն ինքը պետք է կարողանա ֆինանսական օգնություն ստանա դոնոր-երկրներից, ինչպես նաև` տնտեսական վերափոխումների ծրագիր պատրաստի, որին պետք է  օժանդակի նաև բնակչությունը:

Հեղափոխության պատճառով Եգիպտոսը գրեթե լրիվ զրկվել է օտարերկրյա ներդրումներից ու զբոսաշրջիկներից: Իսկ դրանք օտարերկրյա տարադրամի մուտքի  երկու կարևորագույն աղբյուրներն էին:

Տնտեսագետներն ասում են , որ առնվազն 11 մլրդ դոլար է հարկավոր Եգիպտոսին` վճարման հաշվեկշռի սուր ճգնաժամից ու ազգային արժույթի մասշտաբային արժեզրկումից խուսափելու համար:

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply