Մաշտոցի պուրակը վերջնականապես ազատվեց կրպակներից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 11, 2012 10:43

Մաշտոցի պուրակում բոլոր կրպակներն արդեն ապամոնտաժվել են:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը:

Նրա խոսքով` «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ արդեն անցկացնում են ընդհանուր բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ:

«Շատ շուտով կանաչապատման աշխատանքները Մաշտոցի պուրակում կավարտվեն»,-ասաց նա:

Շուրջ 90  օր Մաշտոցի պուրակի ակտիվիստները պայքարում էին Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պուրակում տեղադրելու դեմ:

Կրպակներն ապամոնտաժվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` մայիսի  1-ին կատարած Մաշտոցի պուրակ այցելությունից հետո: Մայիսի 2-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստորագրեց Մաշտոցի պուրակի ապամոնտաժման մասին հրամանը:

Դիտվել է 649 անգամ:
Print Friendly

Leave a Reply