Ինդոնեզիայում Superjet 100-ի վթարի պատճառ են համարում օդաչուի սխալը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 11, 2012 9:58

Ինդոնեզական Merpati Nusantara Airlines  ավիաընկերության օդաչու Ռոնի Ռոսնադիի կարծիքով,  օդանավը վթարի է ենթարկվել օդաչուի սխալի պատճառով: Նախկին օդաչուն չի բացառում, որ օդանավի հրամանատարը այդ  շրջանում  խախտել է թռիչքի կանոնները.«Ես չեմ հասկանում, թե ինչու է նա թռել 1800 մ բարձրության վրա, այն դեպքում,  երբ այստեղ թռիչքի նվազագույն բարձրությունը 3350 մ է: Դրա համար էլ համոզված եմ, որ վթարի պատճառը մարդկային գործոնն է: Բացի այդ, գովազդային թռիչքները շատ հոգնեցուցիչ են, ուստի հրամանատարը կարող է պարզապես հոգնած լինել: Վթարին կարող էր նպաստել նաև վատ տեսանելիությունը, սակայն դա քիչ հավանական է»:

Նրա կարծիքին համամիտ են նաև այլ օդաչուներ, որոնք այս տեղանքում իրականացրել են թռիչքներ:

Հիշեցնենք, որ Sukhoi Superjet 100-ը մայիսի 9-ին  թռիչքի պահին բախվել է ուղղագիծ ժայռին: Օդանավում 45 մարդ կար, ոչ ոք չի փրկվել:

Ներկայումս  ՌԴ-ից Ինդոնեզիա է մեկնել հանձնաժողով` ավիակոնստրուկտոր  Միխայիլ Պողոսյանի գլխավորությամբ` վթարի պատճառներն ուսումնասիրելու:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply