Քիշնևում քաղաքի օրվան նվիրված համերգին պայթյուն է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2009 13:03

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում երեկ ուշ երեկոյան`  քաղաքի օրվան նվիրված տոնական համերիգի  ժամանակ, պայթյուն է տեղի ունեցել. տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 40 մարդ: Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել, նրանցից 5-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում:

Մոլդովայի ՆԳՆ ղեկավար Վիկտոր Կատանն ասել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Սակայն Քիշնևի փոխքաղաքապետ Նիստոր Գրոզավուն հայտարարել է, որ պայթյունը կարող է սադրիչ քայլ լինել: Նա չի բացառել նաև դժբախտ պատահարի հնարավորությունը:

Պայթյունը տեղի է ունեցել Քիշնևի կենտրոնում` հաղթական կամարի մոտակայքում. նախնական տվյալներով` պայթել է անհայտ պարունակությամբ մի   տուփ:

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply