Չինաստանում կարկուտի ու տեղատարափ անձրևի պատճառով 24 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 11, 2012 9:24

Չինաստանի հյուսիս-արևմուտքում  կարկուտի ու տեղատարափ անձրևի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել, 33-ի ճակատագիրն էլ անհայտ է:

Հենսու նահանգի Մինսյա  գավառում մեկ ժամում գրեթե 70 մմ  տեղում է գրանցվել: Խախտվել է կապը,  իսկ  6 բնակավայրում նաև  հոսանքամատակարարումը, 10-յակ տներ, դպրոցներ ու հիվանդանոցներ են վնասվել: Առավել շատ  տուժած շրջաններից տարհանվել է 2 հազար մարդ:

Բացի դրանից, նախնական տվյալներով, կարկուտը ոչնչացրել է  ավելի քան 7 հազար հա ցանքատարածություն:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply