Սիրիան ԱՄՆ-ից մարդասիրական օգնություն է ստացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 11, 2012 9:06

Սիրիայում բռնություններից տուժածներին օգնելու նպատակով ԱՄՆ կառավարությունը 40 մլն ԱՄՆ դոլարի չափով մարդասիրական  գնություն է տրամադրել:

«Աճող մարդասիրական պահանջմունքի բավարարման նպատակով  ԱՄՆ-ը Սիրիայի ժողովրդին լրացուցիչ օգնություն է հատկացրել 6,5 մլն դոլար: Այդպիսով, տրամադրված օգնության ընդհանուր ծավալը դրամական արտահայտությամբ, կազմում է 40 մլն»,- մեջբերվում է ԱՄՆ պետդեպարտամենտի  տեղեկությունից:

Մարդասիրական օգնությունը`  արդյունաբերական ապրանք, ջուր, դեղորայք, հիգիենայի պարագաներ, տրամադրվել է  բոլոր կարիքավորներին Սիրիայում ու նրա հետ սահմանակից պետություններին:

Շուրջ մեկ տարի է, ինչ Սիրիայում շարունակվում են հակակառավարական  ցույցերն ու բողոքները: ՄԱԿ-ի տեղեկության համաձայն, այդ ժամանակահատվածում զոհերի թիվը գերազանցել է 7,5 հազարը: Սիրիայի իշխանություններն էլ հայտնում են , որ բախումների ժամանակ զոհվել է ավելի քան 2 հազար զինծառայող ու իրավապաշտպան կառույցների  աշխատակիցներ:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply