Երկրաշարժ՝ Մարտունիում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 11, 2012 0:39ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 18.19-ին, Հայաստանի Հանրապետությունում՝ Մարտունի քաղաքից 13 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Ժամը 18.46-ին երկրաշարժին հետևել է հետցնցում՝ 2.1 մագնիտուդով, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ:







Facebook
Tweet This
Email This Post
