Արամ Զավենիչը վայր կդնի մանդատը. Այդ մասին նա կհայտարարի վաղը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 10, 2012 19:23

Հայ Ազգային կոնգրեսի մաս կազմով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը վաղը հանդես է գալու հայտարարությամբ: Այդ մասին տեղեկացնում են կուսակցության գրասենյակից: Մեր  աղբյուրները փոխանցում են, որ նա վաղը պաշտոնապես հայտարարելու է իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: 

Արամ Զավենիչը ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ տեղում է: Նշենք, որ վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, նրա` մանդատը վայր դնելու մասին, որոնք սակայն այդպես էլ չէին հաստատվում: Բայց պարոն Սարգսյանը որոշել է այդ մասին պաշտոնապես հայտարարել մայիսի 11-ին:
Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply