Պակիստանում գրոհել են և պայթեցրել ոստիկանական շենքեր. կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2009 12:35

Առնվազն 8 մարդ է զոհվել և 15-ը վիրավորվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունից:

Մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է ոստիկանության շենքի մոտ:

Տեղեկություներ կան նաև, որ  Հետախուզության դաշնային բյուրոյի շենքի և Պակիստանի արևելքում գտնվող Լահորե քաղաքի 2 ոստիկանական շենքերի վրա ևս զինված հարձակումներ  են եղել: Մի քանի մարդ զոհվել է: Կա նաև տեղեկություն, որ  մի քանի մարդ պատանդ է  վերցվել:

BBC-ն հաղորդում է, որ հարձակման ենթարկված շենքերից մեկում աշխատում է 300-500 մարդ:

Կոհատե քաղաքում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, պայթուցիկներով ականապատված մեքենան բախվել է ոստիկանության շենքի պատին, ինչից շենքը մասամբ փլուզվել է:

Ականատեսների վկայությամբ` զոհվել են ինչպես ոստիկաններ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:

Վերջին շաբաթներին  Պակիստանում տեղի են ունեցել մի քանի արյունալի ահաբեկչություններ. մասնավորապես՝ անցած հանգստյան օրերին զինվորական շենքերի վրա հարձակումից 19 մարդ զոհվեց: Պատասխանատվությունը պայթյունի համար ստանձնեցին թալիբները:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply