ՀՊՃՀ-ն կազմակերպում է անվճար դասընթացներ դիմորդների համար
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 10, 2012 15:24
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) 2012թ. բակալավրական կրթական ծրագրով ընդունելության դիմորդների համար, ընդունելության գործընթացին զուգահեռ, մինչև մայիսի 30-ը կազմակերպում է անվճար դասընթացներ «մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաներից:
Դասընթացները վարում են ՀՊՃՀ Ֆիզիկայի և Ընդհանուր մաթեմատիկական կրթության ամբիոնների լավագույն դասախոսները:
«Մաթեմատիկա» առարկայի դասընթացները տեղի կունենան չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 15.00-ին, ՀՊՃՀ 12-րդ մասնաշենքում (12103 լսարան), իսկ «ֆիզիկա» առարկայինը` երեքշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 15.00-ին, ՀՊՃՀ 9-րդ մասնաշենքում (9406 լսարան):
Խմբերում ընդգրկվելու համար դիմորդները կարող են դիմել ՀՊՃՀ Ընդունող հանձնաժողով (2-րդ մասնաշենք, Տերյան 105):






Facebook
Tweet This
Email This Post
