Իմպոտենցիա. դա այն չէ, ինչ կարծում եք

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 16, 2012 7:06

Վիճակագրության համաձայն` այսօր տղամարդկանց 30%-ը պարբերաբար իմպոտենցիայի ախտանշաններ է ունենում: Բոլոր տղամարդիկ գեթ մեկ անգամ կյանքում ունեցել են «ժամանակավոր  իմպոտենցիա»:

Ուրեմն, ի՞նչ է իմպոտենցիան: Մեծ մասը կարծում է, թե դա էրեկցիայի բացակայությունն է: Բայց ահա թե ինչ է ասում դրա մասին բժշկությունը:

Առաջին հերթին նշենք, որ բժշկությունն այդ երևույթն անվանում է էրէկթիլ խանգարում, որը ներառում  է այն վիճակը, երբ`

կա էրեկցիա, սակայն սեռական ակտը «հատկացված» 5 րոպեից կարճ է տևում: Լինում է երբեմն, որ սեռական օրգանը թուլանում է մինչ կամ էլ սեռական ակտի ժամանակ: Որոշ տղամարդիկ նկատում են սերմնահեղուկի նվազում օրգազմի ժամանակ:

Ու, որքան էլ տարօրինակ թվա, սեռական անբավարար հակումը նույնպես էրեկթիլ խանգարում է:

Որո՞նք են այս տանջանքների պատճառները

Գիտական վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ իմպոտենցիայի հիմնական պատճառներն այլ օրգանների  բացահայտ կամ էլ քողարկված խանգարումներն են, ավելի հաճախ` շագանակագեղձի, որն ակադեմիկոս Լոպատինն անվանել է «տղամարդու երկրորդ սիրտ»: Շաքարախտը, արյան բարձր ճնշումը, սրտային հիվանդությունները, սկլերոզը կարող են   առնանդամ մղվող արյան հոսքի վատթարացման պատճառ դառնալ: Սակայն բոլոր դեպքերում էլ հիվանդության նենգությունն այն է, որ մի անգամ   դրսևորվելով` այն «ամրագրվում է» ենթագիտակցության մեջ որպես «անհաջող փորձ» ու շարունակում է բացասական ազդանշաններ ուղարկել ամենաանպատեհ ժամին: Հենց դա է պատճառը, որ ողջ աշխարհում անարդյունավետ են ճանաչվել այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են. ասենք. հոմեոպաթիկ միջոցները, ասեղնաբուժությունը, տարբեր քսուքների կիրառումը:

Սակայն, ինչպես և գրեթե բոլոր հիվանդությունների դեպքում, իմպոտենցիան նույնպես կարելի է բուժել ժողովրդական միջոցներով, որոնք նաև շատ մատչելի են:

-Ընկույզի միջուկը մանրացնել, ավելացնել հավասար քանակությամբ մեղր: Օգտագործել 2 թեյի գդալ`  օրական 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե հետո, կաթի հետ: Բուժման տևողությունը` 20-30 օր:

-Սև չամիչը հաջողությամբ վերականգնում է սեռական  էներգիան: Չամիչը լավ լվանալ թեթևակի գոլ ջրով, ապա եռացնել կաթի մեջ: Հատիկներն ուտել և կաթն էլ խմել: Բուժումը հարկավոր է սկսել 30 գ չամիչից ու 200 մլ կաթից, օրական  3 անգամ, ապա չամիչի քանակն աստիճանաբար պետք է հասցնել 50 գ-ի:

– Գազարի հյութի (50գ)  և մեղրի (50գ)  խառնուրդը պետք է ընդունել օրական մի քանի անգամ` մեկ ճաշի գդալ:

-Համեմ ու մաղադանոս. վերցնել հավասար քանակությամբ չորացրած կամ էլ թարմ վիճակով, մանրացնել, խառնել ու օգտագործել սննդի հետ` մեկ ճաշի գդալ, միշտ:

Դիտվել է 4554 անգամ:
Print Friendly

Leave a Reply