Թուրքիան և Սիրիան որոշել են համատեղ զորավարժություններ անցկացնել, ինչը դուր չի եկել Իսրայելին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 14, 2009 20:27

Թուրքիայի Կոնյա քաղաքում անցկացվելիք «Անատոլիայի արծիվ» միջազգային զորավարժությունները  չեղյալ հայտարարվելու կապակցությամբ  Իսրայելը սկսել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա ու սպառնալ:

Երբ Իսրայելի օդաչուներին զրկեցին զորավարժությունների մասնակցությունից, ԱՄՆ, Իտալիան և Հոլանդիան հրաժարվեցին մասնակցել դրանց նույնպես: Այս պատճառով էլ Թուրքիան որոշել է նոր համատեղ զորավարժանքներ անցկացնել Սիրիայի հետ:

Իսրայելյան «Եդիոթ» թերթը մեկնաբանել է, որ «Թել Ավիվի համբերությունը սկսել է սպառվել»:

Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմն սպառնացել է Թուրքիային. «Թուրքիան Իսրայելի հետ ռազմավարական կապեր ունեցող կարևոր մահմեդական երկիր է: Հավատում եմ, որ թուրքերը խելքները գլուխները կհավաքեն և կհասկանան, որ երկու երկրների միջեւ կապերը բխում են նաև իրենց շահերից», –ասել է նա:

Թուրքական «Ջիհան» թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Հաբիբը Հալեպում ասել է, որ գարնանը Թուրքիայի հետ ցամաքային զորավարժանքներ անցկացնելուց հետո, այսօր երկու երկրների նախարարների խորհրդի հավաքում այժմ էլ որոշել են ավելի ընդարձակ համատեղ զորավարժանքներ անցկացնել:

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալիմն էլ հայտարարել է, որ բավարարված են Իսրայելի հետ համատեղ զարավարժությունները Թուրքիայի կողմից չեղյալ հայտարարվելու իրողությամբ:

Թուրքական դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Գազայի վրա հարձակումներից հետո Իսրայելի հետ համատեղ զորավարժությունները «պատշաճ չեն»: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրոուլին էլ Վաշինգտոնում կազմակերպված մամուլի ասուլիսում, ակնարկելով Անկարային, հայտարարել է, որ «պատշաճ վարմունք չէ` որևէ երկրի վերջին պահին զորավարժությունների ցուցակից հանելը»:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply