Խաղից հետո ձերբակալվել է 13 մարդ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 10, 2012 14:52

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ֆուտբոլի Եվրալիգայի եզրափակչում Մադրիդի «Ատլետիկոն», 3:0 հաշվով հաղթելով Բիլբաոյի «Ատլետիկին», տիրացավ պատվավոր ավարին:

Մադրիդյան թիմի երկրպագուներն իրենց քաղաքում բուռն են նշել սիրելի թիմի հաջողությունը: Նրանք խաղից հետո, գիշերով դուրս են եկել փողոցներ: Եվ ահա, մոլի երկրպագուների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել, որի հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 10 ոստիկան և  25 ֆուտբոլասեր: Երկրպագուներին ցրելու համար օրենքի պահպանները օգտագործել են արտասվաբեր գազ և ռետինե փանփուշտներ: 13 մարդ ձերբակալվել է:

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply