Խրթխրթան պանրաբլիթ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | May 10, 2012 10:38

Բաղադրությունը

կոշտ պանիր` 140 գ

ալյուր 110 գ

1 ձու

կաթ` 2 ճաշի գդալ

կարագ` 50 գ

աղ, սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Կարագը փափկացնել, խառնել ձվի, կաթի, պանրի, աղ ու պղպեղի հետ (եթե պանիրն աղի է, ուրեմն աղ հարկավոր չէ):

Ավելացնել ալյուրն ու խմոր հունցել: Խմորին 3 սմ տրամագծով երշիկի ձև տալ, ապա  20 րոպեով դնել սառնարանը: Հանելուց հետո 5 մմ հաստության շերտեր կտրատել ու դասավորել տապակի վրա, թխել ջեռոցում` (200 աստիճան) 10 րոպե:

Դիտվել է 2643 անգամ:
Print Friendly

Leave a Reply