Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մայիսի 10, 2012 13:29
Մայիսի 9-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «ՈւԱԶ-469 Բ» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 8-րդ կմ-ին գլորվել է ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 951 անգամ:





Facebook
Tweet This