Համասեռականություն` քարի դարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 10, 2012 13:26

Հնագետները, որոնք պեղումներ են կատարում Չեխիայի հանրապետության մայրաքաղաքից ոչ հեռու, հայտնաբերել են  քարեդարյան համասեռամոլության համոզիչ ապացույցներ:

Չեխիայի Հնագիտության ընկերության մասնագետներին, Ռադեկ Բալիի ղեկավարությամբ, հաջողվել է պեղել մի տղամարդու կմախք, որն այս տեղանքում է ապրել շուրջ 6000 տարի առաջ և թաղվել է այնպես, ինչպես նեոլիթի դարաշրջանում թաղում էին միմիայն իգական սեռի ներկայացուցիչներին:

Այդ շրջանում տղամարդկանց թաղում էին աջ կողքի վրա` դեմքով դեպի արևելք` շրջապատված զենքով, իսկ կանանց` տնային պարագաներով: Նշված կմախքը թաղված է եղել դեմքով դեպի արևելք, սակայն` տնային պարագաներով շրջապատված:

Գիտնականները համոզված են, որ մեր նախնիների ` մեռյալների հանդեպ հարգանքը բացառում է սխալի հնարավորությունը: Ավելի շուտ, դա ապացույց է հանգուցյալի սեքսուալ կողմնորոշման տարբերության:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply