FIFA-ն արգելել է այսօր Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ընթացքում ադրրբեջանական դրոշներ պարզել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 14, 2009 20:10

FIFA-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է` FIFA-ն դեմ է, որ երկրպագուները Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի առաջնության ԹուրքիաՀայաստան հանդիպման ժամանակ ադրբեջանական դրոշներ պարզեն:

Բուրսայի նահանգապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ արգելվում է Ադրբեջանի դրոշներ տանել մարզադաշտ:  Սակայն երբ մի քանի ֆուտբոլի երկրպագուներ դատական հայց սկսելու հարց էին բարձրացրել,  նահանգապետը հրաժարվել էր իր այդ որոշումից:

Աղբյուրը` Արմենպրես

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply