Պետությունը ստիպել է բանկերին ներել հաճախորդների պարտքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 10, 2012 13:10

Երկրի խորհրդարանի ընդունած նոր օրենքի համաձայն, բոլոր բանկերը պարտավորվում են դուրս գրել ու ներել իրենց բոլոր հաճախորդների պարտքերը, որոնք բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար առաջին անգամ են  ապառիկ ձևակերպել :

Էկվադորում ընդունված նոր օրենքի պարտադիր պայման է այն հանգամանքը, որ տվյալ անշարժ գույքի արժեքը չպետք է գերազանցի 146 հազար ԱՄՆ դոլարը: Նույն օրենքով նախատեսվում է  նաև  առաջին ձեռք բերած ավտոմեքենայի պարտքի դուրս գրման հավանականությունը, այն պայմանով, եթե  այդ ավտոմեքենայի արժեքը չի գերազանցում 29200 ԱՄՆ դոլարը:

Այսպիսով, այն հաճախորդները, որոնք այլևս չեն կարողանում վճարումներ կատարել, պարզապես բանկին են վերադարձնում գույքը, իսկ բանկը չի կարող հաճախորդից պահանջել որևիցե լրացուցիչ փոխհատուցում նույնիսկ այն դեպքում, եթե նշված գույքի արժեքն էականորեն նվազել է:

Մասնավոր բանկերի ասոցիացիայի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ նման միջոցառումները էականորեն կբարդացնեն երկրի  սովորական քաղաքացիների կողմից վարկ վերցնելու գործընթացը:

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply